Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

 «Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը ակտիվ լոբբինգ է անում, որ Կարեն Ճշմարիտյանի հնարավոր հրաժարականից հետո էկոնոմիկայի նախարարությունը միանա ֆիննախարարությանը:

Իշխանության կուլիսներոմ սա համարում են «գյոռմամիշություն», որովհետեւ առանց այն էլ այսօրվա Ֆինանսների նախարարությունը ներառում է Հարկային տեսչությունը, Մաքսային կոմիտեն: Բայց սա չի կաշկանդում Գագիկ Խաչատրյանին, եւ լուրեր կան, թե նա արդեն համոզել է Սերժ Սարգսյանին: Եթե սրան գումարենք, որ Խաչատրյանը պայքարում է նաեւ փոխվարչապետի պաշտոնի համար, ստացվում է, որ այս քայլերով նա փորձում է դառնալ դե ֆակտո վարչապետ: Երեկվա դրությամբ, իդեպ, նշանակված չէր ոչ միայն նոր փոխվարչապետ, այլեւ տարածքային կառավարման նոր նախարար»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ