Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Սուրիկ Խաչատրյանին Սյունիքի մարզպետի պաշտոնում վորանշանակելուց հետո կանխատեսվում էր, որ նա պատժելու է բոլոր այն մարդկանց, ովքեր իր պաշտոնանկության ընթացքում իր դեմ էին դուրս եկել։ Ինքը՝ Խաչատրյանը, չէր էլ թաքցնում, որ «սեւ ցուցակ» ունի։ Եվ ահա Լիսկան գործի է անցել։

Սյունիքից մեզ փոխանցեցին, որ վերանշանակված մարզպետը միջնորդավորված անձանց միջոցով  իր ցուցակում ընդգրկվածներին հրահանգում է աշխատանքից ազատվելու դիմումներ գրել։

Լիսկան աշխատանքից ազատել է տվել նաեւ Գորիսի կոմունալ տնտեսության պետի տեղակալ Սլավիկ Թունյանին: Վերջինս Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Տիգրան Կարապետյանի ընկերն է:

Սուրիկ Խաչատրյանը հրահանգել է աշխատանքից ազատվելու դիմում գրել նաեւ տեղի «Փարոս» սոցիալական ծառայության աշխատակից Սուրեն Բակունցին. Նա էլ Տիգրան Կարապետյանի ազգականն է:

Հարվածի տակ է նաեւ Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Յուրա Սաֆարյանը, ով Բուդաղյանների դատի օրերին դատարանի բակում եւ ընդհանրապես մամուլում քննադատական հայտարարություններ էր անում Լիսկայի դեմ եւ ասում, որ նրա վերանշանակումն անթույլատրելի է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ