Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Խոշոր խմբաքանակով կեղծ դրամ տպելու եւ իրացնելու մեղադրանքով քրեական գործի դատաքննությունն ընթանում է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում։

Գործով անցնող երկու ամբաստանյալներից 55-ամյա Արա Հակոբյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 202 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով այն բանի համար, որ իրացնելու նպատակով պատրաստել, պահել, ինչպես նաեւ 58-ամյա Ռաֆայել Ավագյանի հետ ՀՀ տարբեր մարզերում, Երեւանում եւ ԼՂՀ-ում իրացրել է 3 միլիոն 61 հազար ՀՀ կեղծ դրամ:

Ռաֆայել Ավագյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 202 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով 940 հազար կեղծ դրամ իրացնելու համար:
3 միլիոն 61 հազար դրամ կեղծ թղթադրամները, որպես իրեղեն ապացույց, կցված են քրեական գործին:

Քննչական փորձարարության ժամանակ Արա Հակոբյանը գունավոր լազերային տպիչով տեղում պատրաստել է 20 եւ 100 հազար դրամ անվանական արժեքներով թղթադրամներ, որոնք, ինչպես նաեւ լազերային տպիչը իրեղեն ապացույց են ճանաչվել ու կցվել քրեական գործին:

Արա Հակոբյանի եւ Ռաֆայել Ավագյանի խափանման միջոցը կալանավորումն է:

Գործով տուժողների շատ մեծ ցուցակի մեջ բացի ֆիզիկական անձանցից ընդգրկված են նաեւ հայաստանյան համարյա բոլոր բանկերը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ