Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Իրավունք» թերթը գրում է. «Ըստ ԲՀԿ-ին մոտ կանգնած աղբյուրի՝ վերջին հանրահավաքից հետո նստացույց անելու կողմնակից էին ոչ միայն Րաֆֆի Հովհաննիսյանն ու «Ժառանգականները», այլեւ ՀԱԿ-ը՝ ԼՏՊ-ի գլխավորությամբ:

Դա դեռ քիչ էր, նստացույց էին ուզում նաեւ Վարդան Օսկանյանի եւ Նաիրա Զոհրաբյանի սրտերը: Սակայն իշխանության հետ առճակատման այդպիսի մակարդակի կտրականապես դեմ էր ԲՀԿ-ի գործարար շերտը, եւ արդյունքում որոշվեց նստացույց չանել:

Եվ եթե Լեւոն Ակոպիչը բավականին հեշտ համաձայնեց եւ հետ քաշեց իր ՀՀՇ-ականներին, իսկ ԲՀԿ-ի «նարնջագույն» թեւի ներայացուցիչները հարկադրված եղան ենթարկվել կուսակցական կարգապահության, ապա «ժառանգականները» դրանից բուռն վրդովմունքի մեջ էին ընկել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ