Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

 «Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ ԼՂՀ  գլխավոր դատախազ Արշավիր Ղարամյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին: Վերջինս մտադիր է այդ պաշտոնում նշանակել ԼՂՀ վերահսկիչ պալատի նախկին նախագահ Արթուր Մոսիյանին:
Հիշեցնենք, որ դեռեւս հոկտեմբերի 10-ին ԼՂՀ ԱԺ նիստում ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հայտարարել էր, որ ԼՂՀ վերահսկիչ պալատի նախագահ Արթուր Մոսիյանը հրաժարականի դիմում է գրել: Տեղեկացրել էինք նաեւ, որ ԼՂՀ վերահսկիչ պալատի` հրաժարական տված նախագահ Արթուր Մոսիյանը, որը բավականին լուրջ իմիջ ունի Արցախում, նշանակվելու է գլխավոր դատախազ:

«Ժողովուրդի» աղբյուրները փոխանցում են, որ ԼՂՀ գլխավոր, արդեն նախկին դատախազ Արշավիր Ղարամյանը նշանակվելու է ԼՂՀ ազգային անվտանգության պետ: Այժմ ԼՂՀ ԱԱԾ պետը Վիկտոր Քոչարյանն է»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ