Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Եռյակն առաջիկայում պատրաստվում է իշխանափոխության պահանջի վերաբերյալ ստորագրահավաք կազմակերպել եւ մարզերում ու մայրաքաղաքում հասկանալ ժողովրդի իրական տրամադրությունները:

Թերեւս այս նախաձեռնությամբ եռյակը ներկայացնող ուժերը «պաուզա» կվերցնեն՝ հայտարարելով, որ ճշտումների փուլում են, բայց իրականում տեղեկություններ կան, որ ոչ իշխանականների դանդաղկոտությունը պայմանավորված է ռուսաց թագավորից «խաբրիկ մը» ստանալու սպասումներով:
 
Լավատեղյակները հայտնում են, որ առաջիկայում պարզ կդառնա, եռյակը նույն թափո՞վ կշարունակի սկսած գործը, թե՞ մեծ ընդմիջում կվերցնի մինչեւ հունվար-փետրվար՝ մինչեւ Մաքսային միությանը մեր անդամագրման ավարտը:

Ի դեպ, լուրեր հասան, որ Ծառուկյանն այս հարցերով մեկնել է արտերկիր՝ ռուսական իշխանությունների ներկայացուցիչներին հանդիպելու եւ հրահանգներ ստանալու, սակայն Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը մեզ հայտնեց, որ այսօր Ծառուկյանը Հայաստանում է։ «Արդյոք նախօրեին բացակայել է երկրից եւ որտեղ է եղել» մեր հարցին խոստացավ պատասխանել ճշտելուց հետո, բայց այլեւս չպատասխանեց մեր զանգերին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ