Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Իրավունք» թերթը գրում է. «Ըստ ԲՀԿ-ին մոտ կանգնած աղբյուրի՝ այդտեղ սկսել են կասկածանքով վերաբերվել ՀԱԿ-ին եւ հատկապես վերջինիս առաջնորդ ԼՏՊ-ին։ Անվստահությունը հատկապես նկատելի է ԲՀԿ-ի օսկանյանական թեւում, ուր անընդունելի են համարում ծերուկի անտնդմեջ թունդ հավաստիացումները Եվրասիական միության անշրջելիության վերաբերյալ։ Բացի այդ, այնտեղ կասկածելի են համարում եւ ՀԱԿ-ի պատգամավորների ակտիվությունը ԱԺ մշտական հանձնաժողովների ներկայիս աշխատանքներին։ Ասում են, թե բանը հասել է նրան, որ Նաիրա Զոհրաբյանը ՀԱԿ-իստներին ուղղակիորեն սպառնացել է, որ լրագրողների ձեռքում կհայտնվեն վճարումների ցուցակները՝ անուն առ անուն, թե ԲՀԿ-ի ֆոնդից ինչքան են ստացել ոչ միայն ՀԱԿ-ի գործիչները, այլեւ ընդհուպ խմբագրականներ գրող քարոզիչների վարձատրությունները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ