Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ը երկու շաբաթ առաջ գրել էր, որ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հասարակական հիմունքներով իրեն խորհրդական է նշանակել ԱԺ նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանին (Ալրաղացի Լյով): Երեկ փորձեցինք Գալուստ Սահակյանից պարզել, թե Լեւոն Սարգսյանն իրեն ինչ խորհուրդներ է տալիս: Ի պատասխան՝ ԱԺ նախագահը հայտարարեց, թե նման բան գոյություն չունի: Միեւնույն ժամանակ Գալուստ Սահակյանը չցանկացավ Լեւոն Սարգսյանից ընդհանրապես հրաժարվել («ատկազ» գալ) եւ ասաց. «Լեւոն Սարգսյանն իմ խորհրդականը չէ, այլ իմ շատ լավ ընկերն է»: Իդեպ, հասարակական հիմունքներով խորհրդականները ԱԺ կադրերի բաժնում չեն գրանցվում: Պարզապես ԱԺ նախագահի կարգադրությամբ նրանց տրվում է խորհրդարան մուտք գործելու վկայական»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ