Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

 «Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարության կառուցվածքային փոփոխությունները դարձել են նոր ջրբաժանների առիթ: Որոշ տեղեկություններով, օպտիմիզացիան կշարունակվի, կմիավորվեն բնապահպանության եւ գյուղնախարարությունները, ինչպես նաեւ աշխատանքի եւ սոցիալական ապահովության ու առողջապահության: Մեծ լոբբինգ է ընթանում էկոնոմիկայի նախարարության եւ նախարարի պարագայում: Բանն այն է, որ Ճշմարիտյանի հարաբերությունները լավ չեն ոչ միայն վարչապետ Հովիկ Աբրահամյանի, այլեւ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի հետ:

Ու հիմա քննարկվում է հարցը՝ ո՞ւր դնել էկոնոմիկայի նախարարության «ճամպրուկը»: Գագիկ Խաչատրյանը կարծում է, որ այն, որպես ենթաբաժին, պետք է մտնի իր նախարարության մեջ եւ կամ, առնվազն, Վաչե Գաբրիելյանի կողմից ղեկավարվող անպորտֆել նախարարության «տակ»: Սրա հետ Հովիկ Աբրահամյանը համաձայն չէ, որովհետեւ Վաչեի փոխվարչապետ դառնալու դեպքում եւս մեկ սուպերնախարար է ունենում, իսկ ինքն էն գլխից ոգեւորված չի եղել Վաչեի նշանակմամբ, ով ինտելեկտուալի համարում ունի: Ի դեպ, նույն աղբյուրների փոխանցմամբ, Ճշմարիտյանն ինքն էլ անչափ հոգնել է այդ ամենից, կառավարությունում տիրող մթնոլորտից եւ ուզում է «հեռանալ, մոռանալ ամենքին, ամեն ինչ»»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ