Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Հայոց աշխարհ» թերթը զրուցել է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ։ Հատված հարցազրույցից.

«ՀԱԿ-ը մեղադրեց ԲՀԿ-ին, թե զբաղված է իմիտացիայով ու հրաժարվում է միտինգային պայքարից, չուշացավ ԲՀԿ-ի արձագանքը՝ ձեր իրավունքն է, կարող եք ցանկացած պահի միտինգներ անել: Տարօրինակ չէ՞, որ դաշնակիցները այսքան էժանագին ձեւով հրապարակայնացրին իրենց ներքին հակասությունները: Թե՞ սպասելի էր, որ ոչ գաղափարական ուժի համար մարտավարական հակասությունները բավարար էին, որ պառակտվեր:

Ես միշտ երազել եմ, որ իմ երկրում լինի կառուցողական, առողջ ընդդիմություն, որի հետ կարելի է արդյունավետորեն աշխատել: Սակայն ակնհայտ է, որ գաղափարական, «պատմական» հակասություններ ունեցող այս ուժերի միասնական ճանապարհը դատապարտված է ձախողման, ցավոք: Հազարավոր մարդկանց հավաքեցին ու նորից հուսախաբ արեցին:
Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, կարծում եմ, գիտակցեց, որ նոր հանրահավաքի անհրաժեշտություն չկա, քանի որ ասելիք չկա: Ծառուկյանը հեռատեսորեն հասկանում է, որ հանրահավաքները դատապարտված էին մարելու, վերլուծում են, չէ՞, հասկանում են, որ նոր բան չկա մարդկանց ասելու: Եթե երեք ուժեր միասնական հայտարարություն չեն կարողանում անել, մարդկանց նորից հրապարակ կանչելով ի՞նչ են ասելու:

ԲՀԿ-ն համոզվեց, որ կարող է հիասթափեցնել մարդկանց: Դրա համար դեմ է միտինգների շարունակմանը, չի ցանկանում հանրահավաքներով առաջ գնալ ու կարծես նախընտրում է նախընտրական շտաբների ստեղծման ճանապարհը, որը ես համարում եմ գործնական ու ճիշտ ուղի 2017-ին ընդառաջ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ