Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

 «Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ գործադիր մարմինն այս շաբաթ նիստ չի գումարի։ «ԳՄ նիստերը հրավիրում է ՀՀԿ ղեկավարը՝ կախված նպատակահարմարությունից եւ իր ծանրաբեռնվածությունից»,- ասացին ՀՀԿ գրասենյակից, որի միջանցքներում շարունակվում է Սարգսյան-Ծառուկյան հանդիպման մանրամասների քննարկումը։ Ըստ ծերերի՝ հանդիպման «քավորն» է եղել Հովիկ Աբրահամյանը, որը նախորդ ԳՄ-ում ծերերին բացատրել է, որ եռյակն իր հրաժարականն է պահանջում եւ ոչ նախագահի։ Ծառուկյանն էլ իր հերթին շտապել է ներկայանալ նախագահին՝ հավաստելու սույն հանգամանքը, ինչպես նաեւ հայտնելու ԲՀԿ լոյալությունն ու սերը «նախագահ ջանի» նկատմամբ՝ մասնավորապես, մանավանդ որ մեկ շաբաթ հետո Հովիկ Արգամիչը պետք է խորհրդարանի դատին ներկայացներ 2015թ. բյուջեն։ Հիշեցնենք, որ նախորդ՝ 2014թ. բյուջեի քննարկումների ժամանակ ԲՀԿ-ն եւ յուր սատելիտները քարը քարին չթողեցին Տիգրան Սարգսյանի կառավարության կազմած փաստաթղթից։ Ծերերը կարծում են, որ որքան էլ ԲՀԿ-ն ու Ծառուկյանն «անկոտրում» են սահմանադրական բարեփոխումների հարցում, այնուհանդերձ Սերժ Սարգսյանին կհաջողվի «լայն կոնսոլիդացիա» ապահովել՝ նաեւ ԲՀԿ-ի մասնակցությամբ, այլապես շատ հարցեր կառաջանան հենց ԳՄ-ի ներսում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ