Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն ու ՌԴ անասնաբուժական ու բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայությունը համաձայնության են եկել, եւ այսուհետ հայկական մսամթերքը կիրացվի ռուսական շուկայում: Ուշագրավ է, որ արտահանման թույլտվություն ստացած ընկերությունների ցանկում է նաեւ ԱԺ ՀՀԿ-ական գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ն:

Նշենք, որ ընդամենը վերջերս էր ՀՀ կառավարության կողմից Սամվել Ալեքսանյանի «Նատալի ֆարմ»-ին թմրամիջոցների եւ հոգեմետ դեղերի ներկրման եւ իրացման լիցենզիա հատկացվել: Եվ եթե այդ դեպքում լիցենզիա տրամադրելու մեջ տրամաբանություն կար, ապա վերը նշված դեպքում այդ տրամաբանությունը բացակայում է: Առնվազն անհասկանալի է, թե ինչպես կարող է դեղ ու թմրամիջոցներ ներկրող ընկերությունը մսամթերք արտահանել»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ