Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«168 ժամ» թերթը գրում է. «Զինադադարի խախտումների անպատժելիությունն արդեն իսկ լայն տարածում է գտել, եւ միջազգային միջնորդները պետք է գործի անցնեն, այլապես կարող են ամբողջությամբ կորցնել իրենց մանդատը»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է անգլիացի քաղաքագետ, Լոնդոնի «Հաշտեցման ռեսուրսներ» («Conciliation Resources») կազմակերպության Կովկասյան ծրագրի ղեկավար Լոուրենս Բրոյերսը՝ խոսելով նոյեմբերի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպի մասին:
Փորձագետի գնահատմամբ` ադրբեջանական այդ սադրանքի նպատակը ղարաբաղյան խնդրի մասին աշխարհին հիշեցնելն էր, ու թեեւ հայկական ուղղաթիռը խոցելն Ադրբեջանում համարում են հաջողություն, իրականում այն բացահայտում է Ադրբեջանի ռազմավարական տեսլականի բացակայությունը:
 «Միջազգային խաղացողներն արդեն իսկ խիստ քննադատության են ենթարկվել հայ մեկնաբանների կողմից՝ կողմերի միջեւ հավասարության նշան դնելու եւ զինադադարը խախտողի անունը չշեշտելու համար: Ադրբեջանը կարող է սրան պատասխանել, թե դա տեղի է ունեցել օկուպացված տարածքում, բայց այդ դեպքում ի՞նչ արժեք ունի Ադրբեջանի խոստումը զինադադարի ռեժիմին հավատարիմ մնալու վերաբերյալ: Ադրբեջանն այս նեղմիտ ռազմավարության պատճառով կարող է ընդհանրապես իրեն անկյուն մղել»,- նշել է Լ. Բրոյերսը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ