Reviews
Լրահոս
Reviews
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Չնայած Երեւանում «Քարֆուր» հիպերմարկետի բացումը հայտարարված է 2015թ. հունվարին, ֆրանսիական ընկերությունը «Երեւան մոլում» իրեն հատկացված տարածքում մի քանի օր է առեւտուր է կազմակերպում։ «Քարֆուրը» մոտ 40 քմ տարածքում տոնածառեր եւ ամանորյա խաղալիքներ է վաճառքի հանել։ Ընկերության աշխատակիցները մեր թղթակցիին հայտնել են, որ ինչպես հայտարարված է, «Քարֆուր» հիպերմարկետը բացվելու է հունվարի վերջին, պարզապես Ամանորի կապակցությամբ նախատոնական առեւտուր է կազմակերպվում։ Դատելով տոնածառերի եւ խաղալիքների պիտակներից՝ վաճառվող ապրանքը Հայաստան է բերվել «Քարֆուրի» Թբիլիսիի մասնաճյուղից. Պիտակների վրա գրված է «Քարֆուր Ջորջիա»»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ