Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

«Ժողովրդավարության, անվտանգության եւ զարգացման ազգային կենտրոն» հ/կ նախագահ Անդրանիկ Քոչարյանը տեւական ժամանակ եղել է ՀԱԿ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մերձավոր շրջապատի ներկայացուցիչը եւ այդ շրջապատից դուրս եկավ Տեր-Պետրոսյանի հայտնի քաղաքագիտական վերլուծությունից հետո, որի միջոցով Տեր-Պետրոսյանը ԲՀԿ-ին հրավիրեց դառնալ ընդդիմադիր դաշտի լիդերը եւ ղեկավարել համաժողովրդական շարժումը: Այդ մասին գրում է «168 ժամ» թերթը։

«Տեր-Պետրոսյանը համարում է, որ իր քաղաքագիտական վերլուծությունն արդարացվել է, քանի որ Ծառուկյանը, ի վերջո, բարձրացավ Ազատության հրապարակի հարթակ եւ նույնիսկ խոսեց իշխանափոխության մասին: Սակայն Անդրանիկ Քոչարյանը, ով ի սկզբանե քննադատել է քաղաքագիտական վերլուծությունը, այժմ էլ համարում է, որ Ազատության հրապարակում եւ քաղաքական դաշտում տեղի ունեցող իրադարձությունները տեղավորվում են իշխանության սցենարի մեջ: Թերթի թղթակցի հետ զրույցում նա ասել է. «Եռյակը զբաղեցնում է ժողովրդին մինչեւ հաջորդ խորհրդարանական ընտրություններ: Իշխանության համար սա իդեալական վիճակ է. կա իշխանություն, եւ կա նրա դեմ պայքարի իմիտացիա անող եռյակ. եւ նրանք շահագրգռված են այս վիճակը ձգել մինչեւ հաջորդ խորհրդարանական եւ նախագահական ընտրություններ: Եվ իշխանությունների համար ցանկալի է, որ հերթական ընտրությունների ժամանակ իրենց դեմ հանդես գա այս մաշված եւ անորոշությունների մեջ խարխափող քաղաքական ուժերի դաշինքը»,- գրում է «168 ժամ»-ը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ