Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանը (մականունը՝ Շմայս), 2012թ. ստանալով պատգամավորական մանդատը, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած հայտարարագրում գրառել է մեկական անհատական բնակելի տուն, հողամաս եւ հողին ամրակայված այլ անշարժ գույք։ Փոխարենը՝ «շարժական գույք», «արժեթղթեր», «փախառություններ» եւ «դրամական միջոցներ» բաժիններում Մովսիսյանը ոչինչ չի հայտարարագրել։ Դատելով հայտարարագրից՝ Շմայսն ապրում է պատգամավորական «չոր-ցամաք» աշխատավարձով։ Օրինակ՝ 2013թ. տարեկան հայտարարագրի համաձայն՝ նրա եկամուտը կազմել է 2,9 մլն դրամ, որը ստացված է պատգամավորական աշխատավարձից։ Պատգամավորի կինը՝ Նելլի Մովսիսյանը, հայտարարագրել է ընդամենը 880 հազար դրամի եկամուտ՝ ստացված աշխատավարձից։ Մամուլում բազմիցս գրվել է, որ Մովսիսյանը խաղատնային բիզնես ունի։ 2010թ., երբ խորհրդարանը օրենք ընդունեց խաղատները Ջերմուկում, Ծաղկաձորում եւ Սեւանում կենտրոնացնելու մասին, նա նույնպես ստիպված էր եղել իր մի շարք խաղատները արգավանդի խճուղուց հանել»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ