Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի պաշտոնյաները, ինչպես հայտնի է, ոգեւորված հայտարարում են, թե իբր ԵՏՄ-ին անդամակցելը նոր հեռանկարներ կբացի Հայաստանի գործարարների համար: Մի կողմ թողնենք այն փաստը, որ ռուսական շուկան այսօր էլ հայ արտադրողի համար բաց է, սակայն կա մեկ խնդիր, որի մասին ՀՀ պաշտոյնաները չեն խոսում եւ փորձում են այն անտեսել: Խոսքը ռուսական ռուբլու արժեզրկման շարունակվող գործընթացի մասին է: «Ժողովուրդի» հետ զրույցում ուշագրավ փաստ է մատնանշել «Թամարա ֆրուտ» ընկերության տնօրեն Բորիս Հովհաննիսյան, ում ընկերությունն արդեն իսկ արտադրանք է արտահանում Ռուսաստան: Ըստ Հովհաննիսյանի՝ վերջերս արտահաման ընթացքում խնդիրներ են ի հայտ եկել. «Ամեն ինչ կարգին է, բայց ռուբլու արժեզրկման մասով լուրջ խնդիր ունենք: Ես դոլարով եմ վաճառում, իսկ այնտեղ ռուբլով են վաճառում, այս պատճառով էլ ապրանքը հստակ գին չունի», - ասել է գործարարը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ