Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

«168 ժամ» թերթը գրում է. «Երեկ ԱԺ-ի երկու` Արտաքին հարաբերությունների եւ Տնտեսական հանձնաժողովները կազմակերպել էին խորհրդարանական լսումներ «ՀՀ-ի Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) մասին 2014թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» թեմայով:
Հայաստանի` ԵՏՄ-ին միանալու համաձայնագիրն ԱԺ բերելուց ընդամենը մեկ շաբաթ առաջ խորհդարանում ներկայացված քաղաքական ուժերը հնարավորություն ունեին ներկայացնելու այդ համաձայնագրի վերաբերյալ իրենց տեսակետը եւ միաժամանակ լսելու, թե ինչ տեսակետ ունեն այդ համաձայնագրի վերաբերյալ հասարակության ներկայացուցիչները, քանի որ լսումներին մասնակցում եւ ելույթ էին ունենում տասնյակ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Մինչդեռ խորհրդարանի վեց խմբակցություններից առնվազն երեքի ներկայացուցիչները, կարելի է ասել, չմասնակցեցին երեկվա խորհրդարանական լսումներին: ՀԱԿ-ից մասնակցում էր միայն Նիկոլ Փաշինյանը, ով չի ներկայացնում ՀԱԿ խմբակցությունը: Որոշ ժամանակ ներկա լինելով դահլիճում` նա ոչ հարց տվեց զեկուցողներին, եւ ոչ ելույթ ունեցավ: 35 հոգանոց ԲՀԿ խմբակցությունից մի շատ կարճ ժամանակով դահլիճում էին Եվրոինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը եւ Տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը, ովքեր եւս ոչ մի կերպ չարտահայտեցին ԲՀԿ խմբակցության դիրքորոշումը: ՀՅԴ-ից լսումներին ներկա էր նախ` խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, իսկ հետո` Արծվիկ Մինասյանը, ովքեր նույնպես չմասնակցեցին քննարկումներին` ո՛չ հարցերի, ո՛չ ելույթների տեսքով:

Ամենայն հավանականությամբ, այս խմբակցություններն այդպես էլ դիրքորոշում չեն արտահայտի ԵՏՄ-ին Հայաստանի միանալու վերաբերյալ, նույնիսկ այն ժամանակ, երբ այն պաշտոնապես կքննարկվի խորհրդարանում: Ինչ վերաբերում է քվեարկությանը, ապա այն կհայտարարվի ազատ, եւ մեծամասնությունը կողմ կքվեարկի փաստաթղթին, թեեւ կլինեն նաեւ քվեարկության ժամանակ դահլիճից բացակայողներ կամ ձեռնպահներ: Այսինքն՝ քվեարկությունը եւս կանցնի նույնպիսի անտարբերության մթնոլորտում»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ