Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ հունվարին Հայաստանում համերգով հանդես է գալու ամերիկացի աշխարհահռչակ ռեփեր, երաժշտական պրոդյուսեր եւ կինոդերասան Սնուփ Դոգը: Լուրը պաշտոնական հաստատում երեկ այդպես էլ չստացավ, որովհետեւ, ինչպես մեզ հաջողվեց պարզել, գործը դեռեւս բանակցությունների փուլում է, ու առայժմ չկա արտիստի հետ կնքված պայմանագիր: Իսկ քանի դեռ դա չկա, կազմակերպիչները չեն ցանկանում հայտարարել սպասվող համերգի մասին: Բայց, ինչպես մեզ հայտնի դարձավ, նույնիսկ համերգի կոնկրետ օրն է քննարկվում՝ հունվարի 18: Հավելենք, որ մեր տեղեկություններով, առաջիկայում նախատեսվում է նաեւ Գրիգորի Լեպսի համերգը: Դեկտեմբերի 7-ին Թբիլիսիում նախատեսված համերգից հետո երգիչը, ըստ ամենայնի, հանդես կգա նաեւ Երեւանում: Սպասվում է, որ դա կլինի մարտին: Այս դեպքում նույնպես վերջնական պայմանագիր դեռեւս կնքված չէ»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ