Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Արդարադատության նախարարը երեկ լրագրողների հետ ճեպազրույցում գնահատելով ՔԿՀ վարչության նորանշանակ պետ Արթուր Օսիկյանի աշխատանքը, նշեց, որ ՔԿ համակարգում բավականին լուրջ տեղաշարժեր կան: «Շատ բաներ այսօր գուցե եւ ձեզ համար տեսանելի չլինի, որովհետեւ այն նախաձեռնությունները, որ մենք սկսել ենք, դրանց արդյունքը հավանաբար մեկ-երկու տարի հետո ռեալ կզգացվի», - ասաց Հովհաննես Մանուկյանը: «Քրեակատարողական հիմնարկում գտնվող Թեւոս Սաֆարյանի նկատմամբ ե՞րբ է դատավճիռ կայացվելու» «ՉԻ» լրագրողի հարցին արդարադատության նախարարը հարցով պատասխանեց. «Ո՞ւմ մասին եք հարցնում, կարող է՞ ուրիշ մարդու մասին եք հարցնում, կարող է՞ Զապի մասին եք հարցնում»: Նշենք, որ չնայած արդարադատության նախարարը «տեղը չէր բերել», թէ ո՞ւմ մասին է խոսքը, բայց «գլխի էր ընկել», որ խոսքը վերաբերվում է մեկ այլ քրեական հեղինակության:

Հիշեցնենք, որ «ՉԻ»-ն իր հրապարակումներում բազմիցս անդրադարձել է Թեւոս Սաֆարյանի (Կայարանցի Թեւոսիկ) ձերբակալությանը եւ տեղեկացրել, որ ՔԿՀ-ում գտնվող կալանավորի նկատմամբ կամ պետք է դատավճիռ կայացվեր, կամ նրան՝ ըստ քրեական օրենսգրքի, պետք է ազատ արձակեին: Մեկ տարուց ավելի ժամանակ է անցել իշխանությունների աչքի փուշը համարվող Թեւոսիկի ձերբակալությունից, սակայն նրան որպես «ձերբակալվածի»  չեն նկատում: Զարմանալի չէ, որ մեր հարցը լսելիս նույն կերպ վարվեց նաեւ արդարադատության նախարարը՝ Թեւոսիկին «շփոթելով» օրենքով գող Զապի հետ»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ