Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

 «Իրատես de facto» թերթը զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի հետ։ Հատված հարցազրույցից.

«Պարոն Մելիքյան, ե՞րբ են վերջապես տեղի ունենալու բանակցությունները ոչ ընդդիմադիրների, օյ, կներեք, ոչիշխանականների առաջարկած տասներկու կետերի շուրջ։ Հովիկ Աբրահամյանը նախորդ օրն ասաց, որ «միշտ» պատրաստ են անգամ «տասներորդ» կետի շուրջ բանակցելու: Ե՞րբ եք նստելու, ի վերջո, սեղանի շուրջը՝ այդ «կետի» առնչությամբ:

Երբ ոչիշխանական ուժերը հստակեցնեն իրենց կարծիքն այդ հարցի վերաբերյալ:

Ասել է` նախապայմանով նստում եք «սեղանի շուրջը», այն է` համաձայնում եք իրենց առաջ քաշած նախապայմանի հետ, բա ասում էիք` դուք «էդպիսինը» չեք:

Իրենք նախապայման չե՛ն դրել: Ձեր ասած` ոչիշխանական ուժերից մեկը նախապայման է դրել, մյուսը հայտարարել է, որ իրենք ընդհանրապես տեղյակ չեն նախապայմանի մասին, իսկ մյուս քաղաքական ուժն էլ ընդհանրապես որեւէ քաղաքական հայտարարություն չի արել: Այսինքն, միասնական կարծիք իրենք չեն հայտնել:

Որպես պայծառատես Գալուստ Գրիգորիչի հետ երկարատեւ աշխատած անձնավորություն, ի՞նչ եք կարծում` այս խնդիրն ի՞նչ ավարտ կունենա։ Կունենա՞, թե՞ չի ունենա:

Ես պայծառատես չեմ: Որեւէ պայծառատես գլուխ չի հանի ոչիշխանական ուժերի բոլոր եւ այս կարգի «կոնֆիգուրացիաներից»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ