Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 14-ին մի շարք մարզերի քսանից ավելի համայնքներում ՏԻՄ ընտրություններ են։
Առաջադրված թեկնածուների մեծ մասը իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներ՝ գործող համայնքապետերն են։
Ընդդիմադիր կամ իրեն ընդդիմություն հռչակած որեւէ կուսակցություն որեւէ համայնքում թեկնածու չի առաջադրել։ Ավելին, որոշ տեղեկություններով՝ ընդդիմադիր ԲՀԿ-ն պատրաստվում է համայնքներից մեկում պաշտպանել ՀՀԿ-ական թեկնածուին։

ԲՀԿ-ն ՀՀԿ-ական թեկնածուին կպաշտպանի Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում, որտեղ առաջադրվել է ՀՀԿ-ական, գործող քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը, որը վարչապետ Հովիկ Աբրահամյանի խորհրդական, Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի որդին է։ Հայտնի է, որ ԲՀԿ-ն մեծ ազդեցություն ունի Կոտայքի մարզում, սակայն որոշել է չխանգարել ՀՀԿ-ական թեկնածուի ընտրությանը, քանի որ հակառակ դեպքում կարժանանա Հովիկ Աբրահամյանի զայրույթին»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ