Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«168 ժամ» թերթը գրում է. «Միջազգային հեղինակավոր դրամագետ, ֆինանսական խորհրդատու, ֆինանսա-տնտեսական գիտությունների դոկտոր, Լոնդոնում բնակվող մեր հայրենակից Արմեն Փափազյանի կարծիքով՝ դրամի վերջին արժեզրկումն իր ազդեցությունն անպայման ունենալու է առաջիկա շաբաթների ընթացքում։ Կան մի շարք զարգացումներ, որոնցից պետք է զգուշանալ։ «168 ժամին» տված բացառիկ հարցազրույցում հայտնի ֆինանսիստն ասել է. «Բավականին հնարավոր սցենարը երկրում արտարժույթի եւ կանխիկ դոլարի պակասի առաջացումն է լինելու, որովհետեւ դոլարիզացիա ապրող երկրում, ուր տեղական եւ արտաքին վարկերն արտարժույթով են, բնականաբար դրամի արժեզրկման պատճառով շուկայի շատ մասնակցիներ ջանալու են շատ արագ իրենց գումարի փոխարժեքն ամրապնդել, որպեսզի այն ավելի չարժեզրկվի եւ ավելի վատ վիճակում չհայտնվի։ Շատերը ցանկանալու են իրենց դրամները հիմիկվանից փոխել դոլարի՝ չսպասելով հետոյին։ Իրավիճակը բերելու է շուկայում գոյություն ունեցող կանխիկ եւ թվային արտարժույթի սուր պահանջի։ Երկրորդ հնարավոր սցենարն այն է, որ ավանդների եւ վարկերի դոլարիզացիան կարող է խստանալ»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ