Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդի» տեղեկություններով՝ օգոստոսի 29-ի գիշերը Խանջյան-Թումանյան փողոցի խաչմերուկում կրակոցների հեղինակ, ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Արսեն Ավագյանը, ով առավել հայտնի է «Տուգո» մականունով, ազատ է արձակվել: Նրա նկատմամբ խափանման միջոց կալանքը փոխարինվել է Հայաստանից չհեռանալու ստորագրությամբ: Հիշեցնենք, որ ԲՀԿ-ական նախկին պատգամավորը կրակել էր 51-ամյա Սուրեն Իսահակյանի ուղղությամբ: «Ժողովուրդի» տեղեկություններով՝ նրանք համատեղ բիզնես են ունեցել, ինչն էլ, ըստ շրջանառվող լուրերի, կրակոցի հնարավոր պատճառ կարող էր դարձած լինել:

Ի դեպ, Արսեն Ավագյանին է պատկանում «Աստաֆյան» զվարճանքների կենտրոնը: «Ժողովուրդ»-ը ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացավ, որ այս գործով նախաքննությունը շարունակվում է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ