Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Գյումրիի մանկավարժական ինստիտուտում բուհի անձնակազմի ու ուսանողների հետ հանդիպման ժամանակ խոսելով ուսանողներին անհրաժեշտ առարկայական գիտելիքներ տալու եւ այլնի մասին՝ ենթատեքստով ըստ էության պատասխանել է «Հանրապետություն կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանին:

«Առարկայականը դա թեորեականն է, որ նա անգիր անելով՝ կարող է ասել, բայց պետք է մարդկային, հոգեպես, մարդը պատրաստ լինի: Կարող է ինքը «5» չի ստանում, «4» կամ «3» է ստանում, բայց ինքը շատ լավ, պիտանի մարդ դառնա, որը հասկանում է, գնահատում է մեծին, հային, տարածքը, ընտանիքին, դասախոսին… Ես էսօր ոչ թե կարդում եմ, պատրաստվում գալիս եմ, որ մարդիկ էլ մեղադրում են, թե Ծառուկյանը չի պատրաստվում, անգիր չի անում, որ գա, ասենք թե՝ անգիր արած տվյալ հարցերին, ասենք թե՝ ասի, այլ հակառակը՝ Ծառուկյանը, շփվելով, անցնելով, տեսնելով մարդկանց դեմքերը, մարդկանց ինչ է հետաքրքրում է, ես այդ թեմաներով եմ խոսում»,- ասել է Ծառուկյանը:

Իսկ Արամ Սարգսյանը, հիշեցնենք, վերջերս մեր լրատվամիջոցի հետ հարցազրույցում անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի նախագահ դառնալու նկրտումներին՝ ասել էր. «Խորհուրդ կտայի նրան իր մասին քիչ խոսել 3-րդ դեմքով, սիրուն չի: Եվ հանրահավաքներից առաջ լավ կաներ պատրաստեր իր խոսքը: Ամոթ չի, վերջիվերջո՝ ժողովրդի առաջ է ելույթ ունենում»:

«Ժամանակը» Արամ Սարգսյանին խնդրեց մեկնաբանել Ծառուկյանի ասածը, ինչին ի պատասխան՝ Սարգսյանը նկատեց. «Ես խորհուրդ եմ տվել ընդհանրապես հասարակության հետ հանդիպող ցանկացած քաղաքական գործիչ նախ պատրաստվի, հետո խոսի, որովհետեւ ամոթ է անպատրաստ հասարակության առաջ դուրս գալ: Իսկ Գագիկ Ծառուկյանը ուզում է՝ բանավոր խոսի, ուզում է՝ մարդկանց աչքերին կամ սրտերին նայելով խոսի, ուզում է՝ անգիր անի՝ դա իր խնդիրն է: Եվ վերջապես՝ Գագիկ Ծառուկյանից քաղաքական գործիչ կերտելու խնդիրը Ռոբերտ Քոչարյանինն ու Լեւոն Տեր-Պետրոսյանինն է: Իմը չէ»»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ