Սեւաստոպոլում ռազմական ինքնաթիռ է ընկել ծովը. Այս մասին իր Telegram ալիքում հայտնել է քաղաքի նահանգապետ Միխայիլ Ռազվոժաևը։
«Ես տեսնում եմ, որ ուկրաինական հանրային էջերը շատ տարբեր տեղեկություններ են հրապարակում»,- նշել է նա։
Դաշնային քաղաքի ղեկավարն ընդգծել է, որ ոչ մի քաղաքացիական օբյեկտ չի տուժել։ Նրա խոսքով՝ օդաչուին հաջողվել է ցատկել, և նրան տարհանել են Սևաստոպոլի փրկարար ծառայության աշխատակիցները ափից մոտ 200 մետր հեռավորության վրա։
Ռազվոժաևն ընդգծել է, որ այժմ օդաչուի կյանքին վտանգ չի սպառնում։