News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 28
Տեսնել լրահոսը

Հայ-վրացական ֆորումի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի և Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեի մամուլի ասուլիսը:

Գրիգոր Մինասյանը բարձր է գնահատել արդարադատության ոլորտում երկու երկրի հարաբերությունները, ընդգծել՝ իրավական ոլորտում վրացական փորձի ուսումնասիրության և փոխանակման կարևորությունը:

Արդարադատության նախարարը վստահեցրել է, որ Հայաստանի և Վրաստանի գործակցությունը լավագույններից մեկն է և արձանագրել է նախարարների անձնական շփումների կարևորությունը: Գրիգոր Մինասյանը կարևոր է համարել Հայաստանում նոր ձևավորված Արբիտրաժի և հաշտարարության կենտրոնի ու վրացական Արբիտրաժային կենտրոնի համագործակցությունը, այս համատեքստում հատկանշական համարելով Պրոբացիայի ոլորտում բարեփոխումներն ու արդյունավետ գործակցությունը:

Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և երկու երկրների միջև համագործակցության առավել խորացման հույս հայտնել:

Նախարարները պատասխանել են Հայ-վրացական ֆորումին և երկկողմ ու բազմակողմ օրակարգին վերաբերող այլ հարցերի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իլիա Դարչիաշվիլին Հանրապետության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանին
Թող այս օրը ձեր ժողովրդի համար լցված լինի խաղաղությամբ, միասնականությամբ...
Հայաստան-Վրաստան հարաբերություններն ակտիվանում են բոլոր մակարդակներով. Ռուբինյանը՝ Վրաստանից պատվիրակությանը
Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Վրաստան բարեկամական...
Սահմանազատման գործընթացը երկկողմ օրակարգի առաջնահերթություն է. Քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Վրաստանի միջև
Կողմերը վերահաստատել են, որ Հայաստանի և Վրաստանի միջև առկա առանձնահատուկ հարաբերությունները և Ռազմավարական գործընկերությունը...
Դեսպան Սմբատյանը և Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարը մտքեր են փոխանակել համագործակցության հարցերի շուրջ
Հանդիպմանը մտքեր են  փոխանակվել Հայաստանի և Վրաստանի միջև...
Ամբակում Գրիգորյանը Հայ-վրացական իրավական ֆորումին ներկայացրել է դատապարտյալների վերասոցիալականացման գործընթացները
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ…
Վրաստանի հետ փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. վարչապետն ընդունել է Ռատի Բրեգաձեին
Վարչապետն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարին...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ