News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 08
Տեսնել լրահոսը

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման գործընթացը շարունակվում է, և Հայաստանի կառավարությունը հույս ունի, որ կողմերը հաստատակամ կլինեն այդ հարցում։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս մասին ասել է  Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովի շրջանակներում անցկացված  «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» (“From the frontline: Armenia’s defence of democracy”) թեմայով քննարկման ընթացքում՝ պատասխանելով Հայաստանի շուրջ անվտանգային բարդ իրավիճակի վերաբերյալ հարցին և անդրադառնալով այդ խնդրի շուրջ Հայաստանի ունեցած ռազմավարական տեսակետին։

«Այժմ հիմնական խնդիրն անվտանգությունն է։ Իսկ, ո՞րն է մեր ռազմավարական տեսակետը։ Ինչպե՞ս ենք ապահովելու անվտանգությունը մեր երկրի համար։ Վերջերս ես ելույթ ունեցա մեր խորհրդարանում՝ ասելով, որ կարծում եմ, որ  անվտանգության ապահովման ամենակարևոր գործիքը լեգիտիմ արտաքին քաղաքականությունն է»,- հայտարարեց Փաշինյանը՝ մանրամասնելով, թե ինչո՞ւ է Հայաստանն այդքան հաճախ խոսում 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի մասին:

Վարչապետը լսարանի հետ կիսվեց, թե ի՞նչ է իրենից ներկայացնում Ալմա-Աթայի հռչակագիրը:

«Այն ընդունվել է խորհրդային 12 հանրապետությունների կողմից՝ մատնանշելով երկու շատ կարևոր գաղափար. նախ, Խորհրդային Միությունը դադարում է գոյություն ունենալ, և խորհրդային հանրապետությունների միջև վարչական սահմանները դառնում են պետական սահմաններ, քանի որ խորհրդային հանրապետությունները դառնում են անկախ երկրներ:

Հոկտեմբերի 6-ին Պրահայում մենք քառակողմ հանդիպում ունեցանք Ֆրանսիայի նախագահի, Եվրոպական խորհրդի նախագահի, Ադրբեջանի նախագահի և իմ մասնակցությամբ, որտեղ երկու շատ կարևոր պայմանավորվածություն ձեռք բերվեց․ նախ, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ Պայմանավորվել ենք նաև, որ Ալմա-Աթայի հռչակագիրը պետք է հիմք հանդիսանա երկու երկրների սահմանների սահմանազատման գործընթացի համար»,- հստակեցրեց Նիկոլ Փաշինյանը՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ պետք չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր սահմաններ գծել կամ ստեղծել, քանի որ պարզապես պետք է վերարտադրել առկա սահմանը հենց գետնի վրա։

«Այդ գործընթացը շարունակվում է, և մենք հուսով ենք, որ մենք հաստատակամ կլինենք դրանում»,- ասաց վարչապետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ իշխող կուսակցության պատգամավորը պատասխանել է Սահմանադրության և ԵԱՀԿ Մինսկի խմբի վերաբերյալ Ալիևի հայտարարություններին
Կարծում ենք՝ անիմաստ ձգձգումներն իմաստ չունեն...
Տավուշում դիրքերի փոփոխություն  եղե՞լ է. ՊՆ փոխնախարարը հստակ պատասխան չտվեց
Այդ տարածքում ծառայություն են իրականացնում սահմանապահ զորքերը...
Բաքվի փորձերը գնահատում ենք որպես կոպիտ միջամտություն մեր երկրի ներքին գործերին. ԱԳՆ-ն՝ Ալիևի հայտարարությունների մասին
Համաձայնագրի ստորագրումը և ներպետական ընթացակարգերով վավերացումը վերջնականորեն կամրագրեն այս սկզբունքները...
Նիկոլը բացել է Ալիևի ախորժակը և մրցում է Զելենսկու հետ. Անդրանիկ Թեւանյան
Վրաստանը դեռ դիմադրում է։ Փաշինյանը Զելենսկու հետ մրցում է, թե ով...
Բաքվի բարբարոսկան վարչախմբին Հայաստանից ցանկացած զիջում հանգեցնելու է նոր պահանջի և նախապայմանի. Ոսկանյան
Անիմաստ պատրանքը, թե թշնամու հետ հնարավոր է իրական խաղաղություն, մեր պետությունը ստորացուցիչ ստրկացման և կործանման տանող ուղիղ ճանապարհ է...
Իսկանդարյան. Ադրբեջանին տարածքներ զիջել և մտածել, որ նա այլևս չի ցանկանա նորերը, այնքան էլ լուրջ չէ
Նրանք տվել են Ադրբեջանին, նա էլ վերցրել է: Չպիտի՞ վերցներ։ Երբ Ադրբեջանը սկսի ինչ-որ բան հետ տալ, այն...
Ամենաշատ