News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 03
Տեսնել լրահոսը

Իրանի առաջին փոխնախագահ Մոհամեդ Մոհբերը ժամանակավորապես կկատարի նախագահ Էբրահիմ Ռաիսիի պարտականությունները, որը զոհվել է ավիավթարից։ Այս մասին մայիսի 20-ին տեղեկացրել է ISNA իրանական գործակալությունը։

Նշվել է, որ Իրանի Սահմանադրության համաձայն՝ նա կկատարի պարտականությունները 50 օրվա ընթացքում, մինչեւ նոր նախագահական ընտրություններ։

«Առաջին փոխնախագահը, համաձայն Իրանի Սահմանադրության 131-րդ հոդվածի, կստանձնի նախագահի պարտականությունները, իսկ օրենսդիր եւ դատական իշխանության ղեկավարներից եւ փոխնախագահից կազմված խորհուրդը պետք է կազմակերպի նոր նախագահի ընտրությունը 50 օրվա ընթացքում»,- ասված է հաղորդագրությունում։

Նախագահական ընտրությունները կարող են տեղի ունենալ հունիս-հուլիսին, դրանք պետք է անցկացնի հատուկ խորհուրդը՝ կազմված երեք մարդուց։

Կառավարությունը նաեւ հավաստիացրել է, որ գործելու է առանց խափանումների, ավելացրել է Press TV հեռուստաալիքը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ