News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրքիայի հարավ-արեւելյան Դիարբեքիր քաղաքում գտնվող 142-ամյա հայկական բողոքական եկեղեցին վերանորոգվելուց հետո վերածվել է արհեստանոցի։

Թուրքական Vatan-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի հիմնադրամների գլխավոր վարչության կողմից վերանորոգված հայկական եկեղեցին սկսել է գործել որպես Կանանց կրթական կենտրոն։ Կենտրոնում երիտասարդ աղջիկներն ու կանայք սովորում են արծաթագործություն եւ մետաքսագործություն։

Դիարբեքիրի Սուրի շրջանի քայմաքամությունում հիշյալ նախագծի տնօրեն Բիլգին Յիղիթը նշել է, թե իրենք փորձում են վերականգնել Դիարբեքիրից հեռացած հայերի եւ ասորիների արհեստները։ Բիլգին Յիղիթն ասել է, թե կանանց կողմից պատրաստած արծաթե զարդերի, մետաքսե շալերի, փողկապների, սեղանի սփռոցների եւ վարագույրների վաճառքից ստացած հասույթը որպես աշխատավարձ բաժանվում է նրանց։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ