News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Վրաստանի խորհրդարանը նախատեսում է դիտարկել օրենսդրական նախաձեռնություն, որն ընդդիմադիր Բիձինա Իվանիշվիլիին թույլ կտա մասնակցել ընտրություններին:

Հիշեցնենք, Իվանաշվիլիի քաղաքական գործունեության խոչընդոտն այն փաստն է, որ նա Վրաստանի քաղաքացիություն չունի, քաղաքացիություն ստանալու նրա բոլոր փորձերն առայժմ հաջողությամբ չեն պսակվել:

Ընդդիմադիր «Քրիստոնեա-դեմոկրատական» խմբակցությունը  մտադիր է օրենսդրական նախաձեռնություն մտցնել, որի համաձայն` այն անձինք, որոնք ծնվել են Վրաստանում  եւ վերջին 10 տարվա ընթացքում ապրում են Վրաստանում եւ համարվում են Եվրամիության երկրների քաղաքացիներ, իրավունք կստանան  ընտրություններին մասնակցել, ինչպես որ Վրաստանի քաղաքացիները:

Ինչպես հայտնում է  «Նովոստի Գռուզիան», ընդդիմադիրների նախաձեռնությանը մտադիր է աջակցել խորհրդարանական մեծամասնությունը: «Քրիստոնյա-դեմոկրատների» նախաձեռնությունը խորհրդարանի կողմից կգրանցվի ապրիլի 6-ին:

Մեծամասնության պատգամավորներից Գեորգի Գաբաշվիլին հայտարարել էր, որ նրանք պատրաստ են աջակցել տվյալ նախաձեռնությունը, որպեսզի ապացուցեն,  որ Իվանիշվիլիի քաղաքացիության հարցը եղել է զուտ իրավաբանական: «Դրանով կավարտվեն այդ թեմայով քաղաքական շահարկումները», - ընդգծել է Գաբաշվիլին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ