News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Չուվաշիայում սկսվում է ադրբեջանցի ներգաղթյալի դեմ դատը, որը ողջ-ողջ այրել է սեփական կնոջը:

Ձերբակալությունից հետո Ադրբեջանի բնակիչը չի ժխտել իր մեղքը: Սպանվածը մի քանի տարի ապրել է ադրբեջանցու հետ: Հոգնելով ադրբեջանցու վերահսկողությունից եւ իր ավանդույթներով դաստիարակելու մշտական փորձերից` աղջիկը որոշել է բաժանվել նրանից:

Քննիչները հայտնել են, որ ադրբեջանցին անձամբ է կնոջ համար իրեն դուր եկած հագուստները գնել: Սահմանափակել է նրա շփումներն ընկերուհիների, ընկերների հետ: Ամենուր նրա հետ է եղել:

Ապօրինի ներգաղթյալը աղջկանից չի ցանկացել բաժանվել: Նա աղջկա վրա բենզին է լցրել եւ այրել: Զոհին հիվանդանոց էին հասցրել  մարմնի 98 տոկոս այրվածքներով:  24-ամյա աղջիկը վախճանվել էր հաջորդ օրը: Նա 8-ամյա որդի ուներ առաջին ամուսնությունից: Հատուկ դաժանությամբ սպանության համար Ադրբեջանի բնակչին սպառնում է ընդհուպ  ցմահ ազատազրկում, հայտնում է   «Չուվաշիան»:

Կպատժվեն նաեւ համապատասխան պաշտոնյաները եւ ոստիկանները, քանի որ ադրբեջանցին  Մորգաուշսկյան շրջանի Յարոսլավկա գյուղում ավելի քան 5 տարի ապրել է առանց փաստաթղթերի: Այդ մասին իմացել են գյուղական աշխատակազմում, տեղյակ է եղել նաեւ թաղային տեսուչը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ