News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի մոտակայքում` գազալցակայանին հարակից տարածքում, հայտնաբերված պայթուցիկ սարքի նմանվող առարկաները տեղափոխվել են ոստիկանություն: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Ոստիկանությունից: Նախնական տվյալներով` այդ առարկաները հակագազի ռեգեներատիվ փամփուշտներ են: Դեպքի վայր է մեկնել էջմիածին քաղաքի հրշեջ փրկարար ջոկատի օպերատիվ խումբը:

Ավելի վաղ NEWS.am-ին հայտնել էին, որ Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի մոտակայքում` գազալցակայանին հարակից տարածքում, հայտնաբերվել է պայթուցիկ սարքի նմանվող առականեր: Այս մասին ահազանգը  Ոստիկանությունը ստացել էր ապրիլի 9-ին, ժամը 14.30-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ