News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Վերջին շրջանում քննարկվող թեմաներից մեկն է, թե արդյոք ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման որոշում կընդունի տպագրել Միացյալ Նահանգների ռազմավարական նավթային պահուստը: ԱՄՆ-ի ռազմավարական նավթային պահուստը, գտնվելով Մեքսիկական նեղուցի ափամերձ շրջանի երկայնքով տեղակայված չորս բնական ստորգետնյա պահեստներում, կազմում է մոտ 700 միլիոն բարել նավթ, մինչդեռ ԱՄՆ-ում տարեկան նավթի կիրառումը, համաձայն Էներգետիկայի հարցով զբաղվող Դեպարտամենտի տվյալների, կազմում է, 18.8 միլիոն բարել օրական:

Օբաման կարող է հրապարակել Ռազմավարական նավթային պահուստը, որպեսզի պահպանի բենզինի գնի աճը, սակայն, վերլուծաբանների կարծիքով, դա կարող է չհանգեցնել ցանկալի արդյունքի, քանի որ Ռազմավարական նավթային պահուստը հանդիսանում է ԱՄՆ-ի անվտանգության համակարգի էլեմենտը, այլ ոչ թե միջամտության շտկման լծակ: Այդպիսով, հազիվ թե դա ֆունդամենտալ ազդեցություն ունենա նավթի գների վրա, կարծում է Քայլ Կուպերը` Cypress Energy LP Հյուսթոնյան հեջ-ֆոնդի հետազոտությունների տնօրենը:

«Նավթի գները վերջին շրջանում պայմանավորված են գլոբալ մակրո եւ այլ տնտեսական հարցերով, այլ ոչ թե ԱՄՆ նավթային սեկտորի պահուստով»,-հայտարարել է Կուպերը NEWS.am-ի թղթակցին տված մեկնաբանության մեջ:

Այդ կերպ, ԱՄՆ-ի պաhուստային ծավալերը բավական քիչ ազդեցություն կունենան Միացյալ նահանգներում նավթային գների վրա, քան միջազգային իրադրության զարգացումն Իրանի, Իսպանիայի եւ Նիգերիայի շուրջ, դոլարի տատանումները կամ այլ գործոնները, որոնք առաջին հայացքից բավական մեծ ազդեցություն ունեն նավթի արժեքի վրա:

2013 թվականին նախագահ վերընտրվելու դեպքում Օբամայի եւս մեկ քայլ կարող է դառնալ արդյունահանվող էներգապաշարների նկատմամբ հարկային նախապատվությունների վերացումը: Ամենից ազդեցիկ միջոցն, ըստ հարկային եկամուտների ավելացման, կարող է դառնալ  հորատման համար չնախատեսված ծախսերի արգելքը:  

 Նավթային եւ գազային ազգային քաղաքականությունը բուռն քննարկումների առարկա էր Օբամայի եւ Հանրապետական կուսակցության թեկնածու Միթ Ռոմնիի միջեւ: Սակայն, նույնիսկ եթե հարկային նախապատվությունների վերացումն ընդունվի, այն դժվար թե ազդի  հում նավթի համաշխարհային շուկայի վրա, կարծում է Ջեյմս Քոանը` Ռայսի համալսարանում Energy Forum Research-ի հետազոտողը:

«Չեմ կարծում, որ Օբամայի եւ Ռոմնիի միջեւ ընտրապայքարը զգալի անդրադառնա նավթային շուկայի վրա: Օբաման կշարունակի հարկային նախապատվությունները հանելու փորձերը, սակայն դա նրան դժվար թե հաջողվի», - նշել է նա ու հավելել. «Նույնիսկ եթե դրանք հանվեն, նավթային շուկայում ազդեցությունը մեծ չի լինի, միաժամանակ` գները կաճեն»:


Արամ Գարեգինյան

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ