News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Ստամբուլի հայկական մասնավոր Մխիթարյան (Փանգալթը)  վարժարանը Ստամբուլի 917 վարժարանների (լիցեյ) մեջ հայտնվել է լավագույն առաջին տասնյակում։

Թուրքիայի ազգային կրթության նախարարության եւ Ստամբուլի մշակույթի համալսարանի կողմից իրականցրած ուսումնասիրության արդյունքում ներկայացվել են Ստամբուլի 917 վարժարանների  աշակերտների կողմից  2011-ին բարձրագույն կրթական հաստատություններ ընդունվելու համար հանձնած  քննությունների արդյունքները։

Հայկական Մխիթարյան վարժարանի աշակերտների ցուցադրած բարձ առաջադիմության շնորհիվ վարժարանը Ստամբուլի 917 վարժարանների շարքում հայտնվել է լավագույն առաջին տասնյակում։

Նշենք, որ ամիսներ առաջ Փանգալթը հայկական վարժարանի աշակերտները Թուրքիայի ազգային կրթության նախարարի հետ հանդիպման ժամանակ հայտնել էին իրենց անհանգստությունը դպրոցական դասագրքերում առկա հակահայկական արտահայտությունների վերավերյալ՝ շեշտելով, որ լավ կլինի եթե դրանք հանվեն։ Նախարարն էլ հանձնարարել է աշակերտներին՝ դասագրքերից հանել եւ իրեն ուղարկել հակահայկական արտահայտությունները։ Հայ աշակերտները կատարել են հանձնարարությունը եւ դասագքրքերում առկա հակահայկական արտահայտությունները գրանցել եւ ուղարկել են նախարարին։

Նշենք, որ Ստամբուլի հայկական Մխիթարյան վարժարանը ստեղծվել է 1825 թվականին Մխիթարյան միաբանության կողմից։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ