News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Թուրքիայի Վան նահանգում ապրիլի 13-ին 4,2 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել: Հնարավոր տուժածների եւ ավերածությունների մասին տվյալներ առայժմ չկան:

Ինչպես տեղական լրատվամիջոցներին վկայակոչելով գրում է «Ռոսիսկայա գազետան», ստորգետնյա ցնցումները բնակչության շրջանում խուճապ են առաջացրել: Նրանցից շատերը վազել են փողոց եւ հրաժարվում են տուն մտնել` չնայած ցուրտ եղանակին, քանի որ 2011թ. ուժեղ երկրաշարժի տպավորությունները դեռ շատ թարմ են:

Հիշեցնենք, որ ստորգետնյա հզոր ցնցումները  Վանում տեղի էին ունեցել 2011 թվականի հոկտեմբերի 23-ին եւ նոյեմբերի 9-ին: Այն ժամանակ զոհվել էր շուրջ 640 մարդ, տուժել էին մի քանի հազարը, շատերը զրկվել էին տնից: Նահանգում, նախկինի պես, մի քանի վրանային քաղաքիկներ են մնում: Անցյալ տարվա ողբերգությունից հետո  ընդհանուր վախի եւ խուճապային տրամադրության ճնշման տակ սկսվել է բնակչության արտահոսքը երկրի այլ շրջաններ:

Այդ տարածքում ստորերկրյա թույլ ցնցումները տեղի են ունենում մշտապես, իսկ 2012 թվականի հյունվարի 20-ին տեղի էր ունեցել 4,9 բալ հզորությամբ երկրաշարժ, որը նույնպես բնակչության շրջանում խուճապ էր առաջացրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ