News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հուլիս 15
Տեսնել լրահոսը

Հունիսի 14-ին հրազենային վիրավորումից մահացած պայմանագրային զինծառայող Արմեն Գասպարյանը 19 տարեկան էր, ծառայության էր մեկնել «Պաշտպան հայրենյաց» ծրագրով: NEWS.am-ի հետ զրույցում նրա ընկերներից Սաթինեն պատմում է՝ գյումրեցի Արմենը երազում էր բանակից վերադառնալ ու հայրենի քաղաքում ձայնագրման ստուդիա հիմնել, որտեղ հնարավորություն կունենար ձայնագրել իր հեղինակային երգերը:

«Արմենը ուսումնարանում համակարգչային օպերատորության բաժնում էր սովորում, կարմիր դիպլոմով էր ավարտել ուսումնարանը: Բացի այդ հեղինակային երգեր էր գրում, երգում, ընկերների հետ տեսահոլովակներ նկարում: Ասում էր՝ երբ վերադառնամ՝ ստուդիա եմ բացելու, դու էլ որպես պարուհի իմ տեսահոլովակներում կնկարահանվես: Բոլորիս ասում էր կտեսնե՛ք, մի օր Միյագիի հետ նույն բեմում եմ երգելու»,-պատմում է Սաթինեն:

Սաթինեն ասում է՝ Արմենը տան միակ տղան էր, իրենից փոքր մեկ քույր ուներ.

«Դեպքից հետո երկու անգամ եղել ենք Արմենենց տանը, բայց ո՛չ ծնողների հետ է հաջողվել զրուցել, ո՛չ էլ քրոջ: Դե հասկանում ենք՝ ցավը մեծ է։ Արմենն այնքան բարի էր, կամեցող, ընկերասեր ու կատակասեր, երբեք նրան տխուր չէիք տեսնի: Միշտ բոլորի հետ լավ հարաբերություններ ուներ, ուսումնասարանում էլ բոլորի հետ մտերիմ շփվում էր»:

Հիշեցնենք, որ հունիսի 14-ին՝ ժամը 08:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել էր պայմանագրային զինծառայող Արմեն Գուրգենի Գասպարյանի դին՝ հրազենային վնասվածքով:

Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեից հայտնել էին՝  Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկվել են քննչական և վարութային անհետաձգելի գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի և դիակի զննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
20-ամյա տղան բարձրացել է տանիք գնդակն իջեցնելու, որտեղ հոսանքահարվել է եւ ժամեր անց հիվանդանոցում մшհացել
Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ...
Կեսգիշերին Դսեղ գյուղում ռեստորան է այրվել. դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ
Հուլիսի 15-ին՝ ժամը 00:55-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Արտшկարգ դեպք՝ Արարատում․ տան ինքնաշեն վերելակի ճոպանը պոկվել է, մայրն ու դուստրերը տեղափոխվել են հիվանդանոց
Ոստիկանները պարզել են, որ նույն օրը ժամը 20։05-ի սահմաններում Ռիմա Ի․-ն և վերջինիս դուստրեր Լաուրա Տ․-ն և Մ. Տ․-ն վերը նշված հասցեում գտնվող տան…
Օձի խшյթոցից Արտաշատի հիվանդանոց է տեղափոխվել 66-ամյա կին․ բժիշկները պшյքարում են նրա կյանքի համար
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են...
Ռուս զինվորը կրակել է երկու ծառայակցի վրա և փախել Ուկրաինայի հետ սահմանին գտնվող ստորաբաժանումից
Բելգորոդի մարզում հայտարարվել է «Գաղտնալսման» պլանը։ Շոթը նշել է, որ տասը ժամից ավելի փնտրում են...
Երևանի «Դեյվ հոթել»-ում հայտնաբերվել են առանձնապես ծանր հանցագործության մեջ կասկածվող հետախուզվողներ
Նշված անձինք տեղափոխվել են ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ…
Ամենաշատ