News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Մինվոդի-Տաշքենդ չվերթն իրականացնող օդանավը Ղազախստանի Օքթայ քաղաքի օդանավակայանից արտակարգ վայրէջքի թույլտվություն է խնդրել, քանի որ Ուզբեկստանի քաղաքացի կնոջ մոտ սկսվել են ծննդաբերության ցավերը:

Ինչպես հաղորդում է Lada.kz-ն, վայրէջքի ժամանակ շտապօգնության մեքենան դեռ չէր հասցրել գալ եւ ծնունդն ընդունել է օդանավակայանի բուժկետի ֆելդշերը: Նա մանկաբարձուհու գիտելիքներ չի ունեցել, բայց դեպքերի բերումով կարողացել է ընդունել ծանր ծննդաբերությունը. երեխան երեք պտույտ փաթաթված է եղել պորտալարով:

Օդանավակայանի աշխատակիցները եւ բուժմասի բժիշկները հայտնել են, որ Ուզբեկստանի քաղաքացուհին թռչոըւմ էր երկու երեխաների հետ: Նրանց հիմա տեղավորել են մանկական հիվանդանոցում, իսկ ծննդկանին եւ նորածնին` ծննդատանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ