News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հայ հեղափոխական դաշնակցությունը պատրաստ է իշխանության գալու դեպքում բնակարան եւ գումար հատկացնել Սամվել Ալեքսանյանին, եթե նա հիմնավորի, որ ունի դրա կարիքը: Այդ մասին այսօր` ապրիլի 13-ին, Ազգային Ժողովում կայացած ճեպազրույցում հայտարարել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը` մեկնաբանելով գործարար պատգամավորի խնդրանքը, գումար փոխանցել իր հաշվեհամարին:

«ՀՅԴ-ն իր թեկնածուների համար է փող փոխանցում: Ավելին, երբ որ պառլամենտը պետք է նորից լցված լինի մեր հարգարժան «աղքատ գործարարներով», կարծում եմ դա լավ չէ»,- նշել է Մինասյանը եւ հավելել. «Մենք բազմազավակության համար ունենք կարեւոր դրույթ նախընտրական պլատֆորմում: Բոլոր այն բազմազավակները, որոնք կհիմնավորեն, որ իրենք ունեն բնակարանի կարիք եւ հինգ ու ավելի երեխա, մեր իշխանության օրոք նրանց կհատկացնենք բնակարան եւ ամեն մի երեխայի հաշվով միջինը 60 հազար դրամ»,- նշել է Մինասյանը:

Իսկ Ալեքսանյանին որպես պատգամավորի թեկնածու առաջադրած ՀՀԿ-ն փող չունի իր «կարիքավոր» թեկնածուին օգնելու համար: ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը լրագրողներին առաջարկել է օգնելու հարցն ուղղել Մալաթիայի բնակիչներին, ինչու չէ, նաեւ անձամբ օգնել Ալեքսանյանին:

Նշենք, որ գործարար Ռուբեն Հայրապետյանը երեկ հայտարարել էր, թե 50 հազար դրամ է փոխանցել Ալեքսանյանի հիմնադրամին, քանի որ նա բազմազավակ հայր է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ