News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Երեւանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր` ապրիլի 13-ին բացվել է «Կովկաս Շինարարություն եւ վերանորոգում EXPO 2012» միջազգային ցուցահանդեսը (ֆոտոռեպորտաժ): Այն կազմակերպվում է 9-րդ անգամ: Ցուցահանդեսին մասնակցում են հայտնի շինարարարական ապրանքանիշեր Թուրքիայից, Իրանից, Վրաստանից, Բելառուսից, Ուկրաինայից: Ընդհանուր առմամբ` առկա է մոտ 100 մասնակից:

Թեեւ ցուցահանդեսը կարեւոր դեր է խաղում շինարարության ոլորտի համար, բացման արարողության ժամանակ պետական բարձրաստիճան պաշտոնյաներ ներկա չէին: Ցուցահանդեսի բացման կարմիր ժապավենը կտրեց Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միության նախագահ Արսեն Ղազարյանը:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ