News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Լոս-Անջելեսը կզբաղեցներ առաջին տեղը, եթե ԱՄՆ-ում անցկացվեր բազմազգ մեգապոլիսների մրցույթ: Այդ մասին ասված է Լոյոլի Մերիմաունթ համալսարանի ուսումնասիրողների զեկույցում:

Գիտնականները պարզել են, որ քաղաքի բնակչությունը 12 տարվա ընթացքում կրկնապատկվել է եւ այժմ կազմում է 18,6 միլիոն մարդ, իսկ ազգային կազմը բալանսավորված է:

Ներկայումս քաղաքում բնակվում են 26 տոկոս սեւամորթ անգլախոս ամերիկացիներ, 25 տոկոս լատինաամերիկացիներ, 22 տոկոս աֆրոամերիկացիներ եւ 22 տոկոս ասիացիներ: Բացի այդ, գիտնականները հաշվել են, որ 30-ից 44 տարեկան մարդիկ կազմում են 48 տոկոս, քաղաքացիների մեծությամբ երկորդ խոշոր խումբը` 45-ից 64 տարեկան հասակով մարդիկ կազմում են 40 տոկոս, ամենաարագ աճողը երիտասարդությունն է` 18-ից 29 տարեկան, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Լոս-Անջելեսում աշխատում եւ ապրում են ամենատարբեր ազգություններ եւ կրոնական հայացքներ ունեցող մարդիկ, սակայն նրանք հանդուրժող են, նշում են փորձագետները: Սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ քաղաքի կենտրոնական հատվածը միանգամայն անվտանգ է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ