News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Նյուարքի քաղաքապետը փրկել է կնոջն այրվող տնից:

Ինչպես հաղորդում են տեղի լրատվամիջոցները, Քորի Բրուքերը ապրիլի 12-ի երեկոյան տուն էր վերադառնում, երբ տեսել է, որ հարեւան շենքն այրվում է:

Իրեն ուղեկցող երկու տղամարդկանց հետ քաղաքապետը մտել է այրվող տուն եւ սկսել է փնտրել հարեւանին, ով ենթադրում էր, որ պետք է տանը եղած լինի: Կինը դուրս է եկել ննջարանից:

Քաղաքապետը եւ նրան ուղեկցողները օգնել են կնոջը դուրս գալ տնից:

Լրատվամիջոցները հաղորդում են, որ Քորի Բրուքերը, նրան ուղեկցողներն ու տուժած կինը տեղափոխվել են հիվանդանոց:

Քաղաքապետը վնասել է աջ ձեռքը, բայց շուտով նրանց դուրս են գրել հիվանդանոցից: Կնոջ վիճակը կայուն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ