News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Գիտնականները մեկնաբանել են հասարակության մեջ տարածված «ուրբաթ - 13»-ի ֆենոմենը, ըստ որի այդպիսի օրերին պետք է պատրաստ լինել սպասել անհաջողությունների ու դժբախտությունների:

ԱՄՆ Քորնելիի համալսարանի հոգեբանության դեպարտամենտի ղեկավար Թոմաս Ջիլովիչը կարծում է, որ մարդիկ վախենում են «ուրբաթ - 13»-ից, որովհետեւ նրանք սովորել են այն ասոցիացնել բացասական իրադարձությունների հետ: Այս մասին նշվում է Ամերիկայի հոգեբանական գիտությունների ասոցիացիայի կայքում:

«Մեր գիտակցությունը ասոցիատիվ համակարգ է եւ եթե նման օրերին ինչ-որ վատ բան է տեղի ունենում ձեզ հետ, այդ երկու իրադարձությունները ձեր գիտակցության մեջ միշտ միասին են լինելու: Ընդ որում դուք ենթագիտակցորեն անտեսելու եք բոլոր այն «ուրբաթ – 13»-ները, որոնց ժամանակ ոչ մի վատ բան տեղի չի ունեցել»,-ասել է գիտնականը:

Նշենք, որ Սթրեսի կառավարման ինստիտուտի եւ Հյուսիսային Քարոլինայի վախերի ինստիտուտի տվյալներով, 17-21 մլն մարդ տառապում է «սատանայական ուրբաթի» հանդեպ վախից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ