News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 25
Տեսնել լրահոսը

Պետերբուրգում Նարիշկինների առանձնատանը վերականգնողական աշխատանքներ իրականացնող ենթակապալառու ընկերության ներկայացուցիչը պարզաբանել է այնտեղ գտնված գանձերի հափշտակման փորձի հետ կապված պատմությունը: Հիշեցնենք, որ եզակի գտածոյի մասին հայտարարվելուց հետո, տեղեկություն հաղորդվեց, թե բանվորները գանձերով սենյակի թանկարժեք իրերի մի մասը փորձել են թաքցնել եւ շինտեղամասից դուրս հանել: Սակայն շենքը հսկող անվտանգության աշխատակիցները ժամանակին կանխել են գողության փորձը:

Ինչպես հաղորդել է Ալեքսանդր Նովիկովը, մարտի 27-ին, ժամը 20.00 –ի սահմաններում  անվտանգության աշխատակիցների ուշադրությունն է գրավել «Գազել» մակնիշի ավտոմեքենան, որտեղ բանվորները բեռնել են աղբի պարկերը:

Անվտանգության աշխատակիցներն ստուգել են աղբի պարկերի պարունակությունը եւ  հայտանբերել են ութ պարկ, որտեղ եղել են արժեքավոր իրեր, հողորդում է «ՌԻԱ Նովոստին»: Նրանք պահանջել են բեռնաթափել մեքենան: Վերկանգնվող շենքում նրանք հայտնաբերել են եւս 10 պարկ:

ՆԳՆ ԳՎ մշակութային արժեքների հափշտակման դեմ պայքարի բաժնի պետ Վլադիսլավ Կիրիլովը պատմել է, որ  ձերբակալված երեք բանվորները կարողացել են փաստաթղթերով հիմնավորել, որ պարկերը տեղափոխել են ղեկավարության կարգադրությամբ: Թե բանվորներին ով է նման կարգադրություն տվել` նա չի հստակեցրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ