News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ  Քեթրին Էշթոնը գոհ է Ստամբուլում այսօր մեկնարկած Իրանի եւ միջազգային միջնորդների «վեցյակի» բանակցությունների մթնոլորտից:

«Ստեղծվել է դրական մթնոլորտ: Մենք տեսնում ենք էական առաջընթացի հասնելու ցանկություն»,-հայտարարել է Էշթոնի ներկյացուցիչ Մայքլ Մանը, հաղորդում է  «Ինտերֆաքսը»:

Կեսօրից հետո Ստամբուլում մեկնարկել են Իրանի միջուկային խնդրի վերաբերյալ բանակցությունները:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան եւ Գերմանիան մտադիր են Իրանից պահանջել ապամոնտաժել Կում քաղաքի մերձակայքում գտնվող ստորգետնյա միջուկային օբյեկտը: Այդ երկրների ներկայացուցիչներն Իրանին նաեւ կոչ են անում դադարեցնել ուրանի հարստացումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ