News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Ստամբուլի Թաքսիմ հրապարակում ապրիլի 24-ին ժամը 19։15-ին «Ոչ ասենք ռասիզմին եւ ազգայնականությանը» շարժումը կազմակերպում է 1915-ի Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված սգո միջոցառում։

«Ոչ ասենք ռասիզմին եւ ազգայնականությանը» շարժման տարածած հայտարարության մեջ նշվում է. «1915-ի ապրիլի 24-ով սկսվեց Անատոլիայի հայերի վերացումը։ Տներից բռնի տեղահանված եւ սպանված մեր հայ քաղաքացիների հիշատակումը բոլորիս մարդկային պարտականությունն է։

97-րդ տարելիցի կապակցությամբ բոլորին հրավիրում ենք սգալու մեր կորուստները, քանի որ այս ցավը ՄԵՐՆ Է, ՍՈՒԳԸ՝ բոլորինս»,-ասվել է հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ նշվում է, թե Թուրքիայի մյուս քաղաքներում կայանալիք սգո  միջոցառումների մասին կհայտնվի ապրիլի 16-ին։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ