News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով Եվրամիության բարձրագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի հանդիպումը Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սաիդ Ջալալի հետ` Իրանի միջուկային ծրագրի հարցով միջնորդների մասնակցությամբ, անցել է կառուցողական, հարգալից մթնոլորտում,  կողմերը փոխընդունելի բանակցային լուծումների որոնման պատրաստակամություն են հայտնել: Այս մասին նշվում է  Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարության մեջ` Ստամբուլում կայացած Իրանի եւ «վեցյակի» հանդիպման վերաբերյալ, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:

Հանդիպման մասնակիցները վերսկսված երկխոսությանը կայուն եւ հետեւողական զարգացում հաղորդելու պատրաստակամություն են հայտնել` ՄԶՉՊ դրույթների եւ փուլային ու փոխադարձության համաձայնեցված սկզբունքների հիման վրա: Բացի այդ, պայմանավորվածություն է ձեռք բերվել բանակցությունների հաջորդ փուլը մայիսի 23-ին Բաղդադում անցկացնելու վերաբերյալ:

Իր հերթին Քեթրին Էշթոնը հայտարարել էր, որ կողմերի հանդիպումը օգտակար եւ կառուցողական է համարում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ