News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 18
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` ապրիլի 16-ին, ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Բելառուսի ԱԳ նախարար Սերգեյ Մարտինովին:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը եւ Բելառուսի արտգործնախարարը համակարծիք են եղել, որ կա հայ-բելառուսական բարեկամական հարաբերություններն առավել ամրապնդելու, տարբեր ոլորտներում փոխգործակցությունն ընդլայնելու երկկողմ ցանկություն եւ հատկապես տնտեսական համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ ջանքերն ակտիվացնելու անհրաժեշտություն: Զրուցակիցները հեռանկարային են համարել մեքենաշինության, գյուղատնտեսության, բարձր տեխնոլոգիաների, գիտության եւ կրթության, ինչպես նաեւ ատոմային էներգետիկայի բնագավառում փորձի փոխանակումն ու համագործակցության զարգացումը:    

Ընդգծելով, որ որպես դաշնակից երկրներ, Հայաստանը եւ Բելառուսը նաեւ ՀԱՊԿ ակտիվ մասնակիցներ են՝ նախագահ Սարգսյանը եւ Բելառուսի արտաքին գործերի նախարար Սերգեյ Մարտինովը կարեւորել են միջազգային կառույցների շրջանակներում եւս փոխշահավետ համագործակցությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ