News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 15
Տեսնել լրահոսը

Օհայո նահանգի Քլիվլենդում կայացել է հայտնի երաժիշտներին ռոք-ն-ռոլի փառքի սրահ ուղեկցելու արարողությունը:

2012թ. այդ պատվին արժանացել են  Red Hot Chili Peppers, Guns N`Roses, The Beastie Boys խմբերը, ժողովրդական երգիչ Դոնովանը, The Small Faces խումբը, ինչպես նաեւ կիթառիստ Ֆրեդի Քինգը եւ երգչուհի Լորա Նիրոն (երկուսն էլ հետմահու):

Ինչպես հայտնում է  Mail.ru-ն, որոշ երաժիշտներ արհամարհել են միջոցառումը, մասնավորապես` Guns N`Roses-ի մենակատար Էքսլ Ռոուզը եւ  Red Hot Chili Peppers-ի նախկին կիթառահար Ջոն Ֆրուշանթեն: 

Ըստ ավանդույթի` առաջադրված երաժիշտները ելույթ են ունեցել փոքր համերգային ծրագրով: Ելույթի հեռարձակումը տեղի կունենա մայիսի 5-ին` ամերիկյան   HBO հեռուստաալիքով:

Ռոք-ն-ռոլի փառքի սրահը համարվում է  թանգարան եւ կազմակերպություն, որը նվիրված է առավել հայտնի եւ ազդեցիկ կատարողներին, պրոդյուսերներին եւ կոմպոզիտորներին, որոնք մեծ ազդեցություն են թողել երաժշտական արդյունաբերության վրա: 1986 թվականից սկսած սրահի նոր անդամները հայտարավում են ամեն տարի: Կատարողները առաջադրվում են  իրենց առաջին ձայնասկավառակի թողարկումից 25 տարի անց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ