News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է ֆիքսված հեռախոսների տեսականու ընդլայնման մասին:

Ապրիլի 17-ից Beeline վաճառքի եւ սպասարկման բոլոր գրասենյակներում հաճախորդները կարող են ձեռք բերել ֆիքսված կապի նոր ռադիոհեռախոսներ  Panasonic KX-TG1100 եւ Panasonic KX-GT1611 14700 դրամ եւ 15600 դրամ համապատասխանաբար:

«Մշտապես ավելացնելով ծառայությունների եւ ապրանքների տեսականին, մեր ընկերությունը նպատակ է հետապնդում դարձնել իր հաճախորդների սպասարկումն առավելագույնս հարմարավետ եւ որակյալ: Այցելելով մեր վաճառքի եւ սպասարկման գրասենյակներ, Հայաստանի բնակիչները կարող են ձեռք բերել իրենց անհրաժեշտ սարքավորումներ եւ միացնել կապի զանազան ծառայություններ ամբողջ ընտանիքի համար», - նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: 

Նշենք, որ մինչ այդ հաճախորդներին հասանելի էին նաեւ ամրակցված հեռախոս Panasonic KXTS 500` 7000 դրամ արժողությամբ եւ ռադիոհեռախոս Panasonic KXTG1311 19500 դրամ արժողությամբ:

Երաշխիքային ժամկետը ֆիքսված կապի բոլոր հեռախոսների համար մեկ տարի է: Հավելյալ տեղեկություններ Beeline վաճառքի եւ սպասարկման գրասենյակներում առկա սարքավորումների վերաբերյալ կարելի է ստանալ www.beeline.am կայքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ